Մտածել են՝ ինչ էնեն, որ քաղաքացու համար վատ էղնի, ու որոշել են, որ էս օրենքը պտի ելնի. «խոպանչի»

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:18 21-02-2024
Գյումրեցի Խաչատուր Միքայելյանը հարյուրավոր արտագնա աշխատանքի մեկնողների նման փաստի առջև է կանգնած։

«Ես ու ինձ նման շատ մարդիկ գնացել էինք արտագնա աշխատանքի, որտեղ մենք վճարել ենք հարկեր և գնացել ենք մեր խնդիրները լուծելու համար։ Երբ եկանք Հայաստան, մեկ տարի անց մեզ գալիս է թուղթ, որ մենք հարկ պտի տանք։ Մեր երկիրը մեզի չի ապահովե աշխատանքով, մենք էլ ստիպված ելե, գնացել ենք խոպան։ Մեր պետությունը մտել է մեր գրպանը։ Մեր պետությունը գուզե, որ համ մենք դրսում հարկ վճարենք, համ ներսում հարկ մուծենք։ Ինչպես ասում է պարոն վարչապետը, մեր քաղաքացիները տուգանքի մատերիալ չեն, բայց քաղաքացիները դարձել են հարկման առարկա։ Նստել, իրար մեջ մտածել են, թե ինչ էնեն, որ քաղաքացու համար վատ էղնի ու որոշին, որ էս օրենքը պտի ելնի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Խաչատուր Միքայելյանը։

Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդու խոսքով` եթե իրենց ձայնին անհաղորդ մնան իշխանությունները, իրենք այլ գործողությունների կդիմեն, ՀՀ բոլոր մարզերով կգնան Բաղրամյան 26:

«Պարո՛ն վարչապետ, մի մոռացեք, թե որտեղից եք եկել, մի մոռացեք, թե ում միջոցով եք այդտեղ նստած։ Ոչ թե հասարակ քաղաքացին պիտի գա ձեզ մոտ, այլ դուք պետք է գաք ընդառաջ մեր խնդրանքներին»,-շարունակում է Խաչատուրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ