Արտաքին 1 տարի առաջ - 21:49 17-09-2024

Ռումինիայի խորհրդարանում հրդեհ է բռնկվել

Ավելի քան 300 մարդ տարհանվել է Ռումինիայի խորհրդարանի շենքից, որը նաև կոչվում է Չաուշեսկուի պալատ, այն բանից հետո, երբ տղամարդն այրել է շենքի մուտքերից մեկի նախասրահը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել այցելուների տարածքում, որտեղ գտնվում են ցուցասրահը և հուշանվերների խանութները։
«60-65 տարեկան տղամարդը դյուրավառ հեղուկ է թափել և հրկիզել սենյակը։ Կրակն ընդգրկել է 30 քմ տարածք, շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ, տուժածներ չկան, սակայն վաճառողուհիներից մեկի մոտ խուճապ է առաջացել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տեղայնացրել են հրդեհը և մարել։ Ռումինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին հաջողվել է փախչել։ Ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարները և հայցում է հանրության օգնությունը՝ նրան բռնելու համար։ Համաձայն տեղական օրենսդրության՝ այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 7 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից