Արտաքին 1 տարի առաջ - 21:01 17-09-2024

Լիբանանի հիվանդանոցները միացել են արտակարգ իրավիճակների ռեժիմին՝ փեյջերների դետոնացիայից հետո

Լիբանանի առողջապահության նախարարությունը երկրի բոլոր հիվանդանոցներին կոչ է արել առավելագույն տագնապի ռեժիմ սահմանել Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի այլ մասերում փեյջերների դետոնացիաների տասնյակ դեպքերից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Առողջապահության նախարարությունը երկրի տարբեր շրջանների հիվանդանոցներից պահանջում է անցնել արտակարգ զգոնության առավելագույն ռեժիմի և կոչ է անում բոլոր փեյջերների սեփականատերերին անհապաղ ազատվել սարքերից»,- ասված է հայտարարության մեջ։

Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին կառավարության նիստում երկրի տարբեր մասերից արտակարգ իրավիճակների մասին հաղորդումներ ստանալուց հետո առողջապահության նախարարից պահանջել է լքել նիստը և վերահսկել ենթակայության տակ գտնվող շտապ օգնության ծառայությունների աշխատանքը:

Փեյջերներն օգտագործել են նաև «Հըզբոլլահ» շարժման անդամները, որոնցից տասնյակները վիրավորվել են սարքերի դետոնացիայի հետևանքով։

Տուժածների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպան՝ Մոջթաբա Ամանին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից

Ձեզ գուցե հետաքրքրի