Ներքին 2 տարի առաջ - 15:26 16-09-2024

Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է իրենց ամրակցված զենքերից կրակոցներ արձակելը:

«Երկուսն էլ ժամկետային զինվոր են, դիրքում ինչ-որ հացի շուրջ վիճել են, հետո զենք են պահել իրար վրա: Կրակոցների հետևանքով երկուսն էլ վիրավորվել են։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ...»,- ասաց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով