Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:17 13-09-2024

Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ ադրբեջանցիները հայկական դիրքերը 2 տարի է չեն լքում․ հարցում

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են՝ 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, որտեղ ադրբեջանական զինուժը մինչ այսօր շարունակում է գտնվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ո՞վ է մեղավոր, որ 2022-ի սեպտեմբերի 13-ի ագրեսիայից 2 տարի անց ադրբեջանական զորքերը դեռ Հայաստանում են։

«Ղեկավարությունը, մենք՝ ժողովուրդը, որ միահամուռ ոտքի չենք կանգնում ու այնպես անենք, որ ով թույլ է տալիս ադրբեջանցին մնա Հայաստանում, նրան դուրս հանեն»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երբեք այս իշխանության կողմնակիցը չի եղել, սակայն զղջում է, որ նրանց դեմ էլ չի պայքարել․ «Մեղավոր է Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Երբ ինքը հայտարարում էր, որ այս ամեն ինչի պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ, դա այդպես չէ։ Երկրի առաջին դեմքը և՛ պատասխանատու է, և՛ մեղավոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար