Արտաքին 1 տարի առաջ - 11:12 13-09-2024

Իրանը սկզբունքային դիրքորոշում ունի միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ

Իրանը մեծ ցանկություն ունի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարևանների հետ և սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Հենց նոր հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է իրանցի դիվանագետը:

Նշենք, որ նախօրեին Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ռավանչիի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի