Ներքին 1 տարի առաջ - 23:33 12-09-2024

Ավինյանը ստո՞ւմ է․ «Վեոլիա ջուրը» չի ընդունում Երևանում հեղեղումների պատասխանատվությունը

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ հետաքրքրվելով՝ որքան գումար է վճարում Երևանի քաղաքապետարանը հեղեղատարների մաքրման համար։

Ի պատասխան մեր հարցման՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հայտնում են, որ ընկերության հիմնական գործառույթներից մեկը վարձակալության պայմանագրով՝ իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է։ Հեղեղատար համակարգի մաքրման համար գումար հատկացված չէ։

«Ընկերության կողմից անձրևաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության: Այս օրերին ևս ընկերության մասնագետների հատուկ առանձնացված խմբերը երևանյան տարբեր փողոցներում զբաղված են անձրնատարների մաքրման աշխատանքներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրության մեջ նշում է, որ Երևանում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։

Վեոլիա ջրի պարզաբանմամբ՝ արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում, հընթացս հեռացնել հոսող ջրերը։

«Մեր կողմից վարձակալած պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը: Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ:

Իսկ խնդրի արմատական լուծումն ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով դրված է վարձատուի՝ Ջրային կոմիտեի վրա։

Ընկերությունը սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Ջրային կոմիտեից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի հետ զրույցում Զառա Նազարյանը նշել էր, որ մայրաքաղաքում տարածքներ կան, որոնք «Վեոլիա ջրի» պատասխանատվության տակ են, կան տարածքներ, որոնք Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության տակ են։

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ պատասխանատուն ամբողջությամբ «Վեոլիա ջուր» ՓԲՆ-է։

Փաստացի՝քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր» ընկերությունն իրար հերթ չտալով խաբում են հանրությանը՝ չկատարելով իրենց պարտականությունները։

«Վեոլիա ջուր» ընկերությունն էլ մեղադրում է Ջրային կոմիտեին, որտեղից հարկ չեն համարում գոնե զանգերին պատասխանել։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո