Ներքին 2 տարի առաջ - 20:28 12-09-2024

Գյումրիի դպրոցներում պահպանվում են փառքի անկյունները

Ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարական է ուղարկել, որպեսզի կրթօջախներից հեռացվի Արցախյան պատերազմներում զոհված հերոսների «Փառքի անկյուն»-ները։

Օրերս Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ հրահանգ, որ դպրոցներից հանեն փառքի անկյունները։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարն հայտարարել է.

«Չգիտեմ քանի անգամ կարելի է այս հարցին անդրադառնալ։ Վերջին ահազանգը վերաբերվում էր Գյումրու դպրոցներից մեկին, գրավոր պարզաբանում ենք ուզել, կլինի նաև հետևանքը։ Նախարարությունը որևէ տեղ որևէ անկյուն փակելու, հանելու, դպրոցից որևէ ձևով վերացնելու որևէ հրահանգ չի տվել և չի կարող տալ»:

Oragir.News-ի թղթակիցն է եղել Գյումրիի դպրոցներում։



Գյումրիի դպրոցներում պահպանվում է արցախյան պատերազմների հերոսների փառքի անկյունը։

Մեր տեղեկություններով` Գյումրիի անգամ ՔՊ-ական տնօրեն ունեցող դպրոցներում դեռևս պահպանվում է արցախյան պատերազմներին անմահացած հերոսների փառքի անկյունը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան