Օրերս հայտնի դարձավ, որ 2024-2025 ուսումնական տարում դասագրքերի վարձավճարները կազմում են 120-610 դրամ։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են որոշվել դասագրքերի գները՝ 120-610 դրամ, ի՞նչ հաշվարկ է կատարվել, ո՞նց է ստացվել այդ գումարը։
Արդյո՞ք հեղինակներին, ինչպես նաև տպագրության համար աշակերտների վճարած գումարներից են վճարելու։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից հետևյալ են հետևյալը․
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է դասագրքերի տպագրության մրցույթ էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգով: Աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը. ձևավորվել է դասագրքի գինը: Տարրական դասարանների դասագրքերը հրատարակվում են պետբյուջեի միջոցներով և սովորողներին տրվում են անվճար:
Դասագրքերի տպաքանակից ելնելով՝ 1-4-րդ դասարանների նոր ստեղծված դասագրքերի հեղինակներին, որպես հոնորար, գումար է վճարվում ԿԳՄՍՆ կողմից: 5-12-րդ դասարանների դասագրքերի տրամադրման համար սովորողների ծնողներից գանձվում են ներդրումային գումարներ, որոնց չափը հաստատվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Հարկ է նշել, որ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթների հայտահրավերների 1-ին մասի 1.3-րդ կետի համաձայն՝ «Փորձաքննությունն անցած, հաղթող ճանաչված, դասագրքերի երաշխավորման ցուցակում ընդգրկված, ուսումնական հաստատությունների կողմից պատվիրված, տպագրության ներկայացված յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր տպաքանակի համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (ԴՏՀՏՇ) կողմից հեղինակին տրամադրվում է հոնորար՝ տվյալ չափաբաժնի տպագրման համար ծախսված գումարի 8 (ութ) տոկոսի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները»: 5-12-րդ դասարանների դասագրքերի վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրվել ԴՏՀՏՇ հիմնադրամի կողմից»։
Oragir.News-ը կապ հատսատեց Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվում դասագրքերի արժեքը։
«Գրքերի արժեքի ձևավորման հատուկ բանաձև գոյություն ունի։ Դասագրքի վրա ծախսված գումարը բաժանվում է 4 տարվա կտրվածքով, ինչքան երեխա պետք է օգտագործի այդ գիրքը, դրա միջին թվաբանականն է վերցվում, դրա վրա ավելանում է նաև Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված կանխատեսվող գնաճը, որը այս տարի 4 տոկոս է կազմել, քանի որ դասագրքերի ստեղծման մեջ տարբեր նյութեր են օգտագործվում։
Օրիանկ, եթե մի գրքի վրածախսվել է 1000 դրամ, դրա վրա ավելանում է 4 տոկոս, այս տարվա կանխատեսված գնաճը այդքան է կազմել»,- նշեց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է հեղինակներին վարձատրելուն, մեր զրուցակիցը մանրամասնեց։
«Պետությունը նախ մրցույթ է հայտարարում դաագրքերի ստեղծման համար և 6․3 միլիոն դրամ գումար է հատկացնում հաղթող հեղինակին կամ կազմակերպությանը։ Դասագիրքը ստեղծելու համար պետությունը վճարում է 1-ից 12-րդ դասարանների համար, բայց տպագրելու համար վճարում է միայն 1-ինից 4-րդ դասարանների համար, իսկ5-ից 12-րդ դասարանների դասագրքերի տպագրության համար մենք ենք վճարում։
Պետությունը դասագիրք ստեղծելու համար մրցությում հաթղոցին բացի 6․3 միլիոն դրամ տրամադրելուց նաև այլ գումար է տալիս։ Այն դասագիրքը, որը հաղթել է, որպես դրամաշնորհ հեղինակներին տրամադրում է տպաքանակի համար ծախսված գումարի 8 տոկոսի չափով»։
Գասպարյանի խոսքով՝ այս տարի տպագրվել է 70 անուն դասագիրք, 1․576․550 հատ տպաքանակով։ Տպագրության համար ծախսված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1․5 միլիարդ դրամ՝ 1․424․445․410։
Հարցին՝ ինչպե՞ս է ձևավորվում Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի բյուջեն, Գոռ Գասպարյանը պատասխանեց․
«Մեր բյուջեն հետևյալ կերպ է ձևավորվում։ Յուրաքանչյուր տարի ամեն օգտագործված գրքի համար աշալժկերտի ծնողը այդքան գումար է նրդնում։ Օրինակ, եթե Քիմիա 8-րդ դասարանի համար 1 տարվա օգտագործման դիմաց նախատեսված է 300 դրամ, ծնողը այդ գումարը փոխանցում է տվյալ դպրոցի անունով հատուկ բացված հաշվին։ Այդպես գոյանում է այդ գումարը,եր հետագայում հնարավոր լինի այդ Քիմիա 8 առարկան վերարտադրվի։ Հիմնադրամի գումարները բացառապես հավաքվում են աշակերտների ծնողների վճարած գումարներից»։