Ներքին 1 տարի առաջ - 14:05 11-09-2024

Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց. բանավեճ՝ ԱԺ-ում

Ես հարց չէի տա, բայց հատուկ տալու եմ, որովհետև տեսնում եմ՝ Դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Եկել ենք այստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան: Լիքը լուրջ հարցեր կան, դուք ուզում եք ո՞ւր գնաք, սենց կոխցրած շուտ քվեարկեք: Հարց մի՛ տվեք, ձեն մի՛ հանեք, սո՛ւս: Չի կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, և պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները: Հիմա օրենք ենք ընդունել, եկեք մի քաղաքացու հարցնենք, եթե մեկն իմանա՝ ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ»,- ասաց պատգամավորը, որն ուզում էր հարցեր տալ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնող զեկուցողին:

Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա: Շատ պրոբլեմ ունենք մեր տնտեսության մեջ, եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա, մենք էլ մնանք աշխատենք»,- ասաց նա:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, բայց Ձեզ ո՞վ էր բան ասել, որ Դուք վրդովվեցիք, ուզում եմ հասկանալ: Որևիցե մեկը որևիցե մեկին չի շտապեցրել, էլ չեմ ասում, որ տախտակի վրա չի երևում, երբ ես նայեցի, որ Ձեզ ձայն տամ: Դուք մշտապես երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք: Խնդրում եմ՝ չընդհանրացնել և որևէ մեկին չմեղադրել ինչ-որ տեղ շտապելու համար, ես հաստատ ոչ մի տեղ չեմ շտապում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ