Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ ԱԺ պատգամավորները կմեկնեն Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում է ԱԺ կայքը:
Պատվիրակության կազմում լինելու են ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: