Այսօր՝ սեպտեբերի 9-ին, Ավետիք Չալաբյանի գործով պաշտպանական կողմը հանդես է եկել ելույթներով։ Խոսել է նաև Ավետիք Չալաբյանը, իրավական գնահատականներ տվել գործընթացին։ Պաշտպաններն ու Ավետիք Չալաբյանը կրկին ընդգծեցին, որ սա քաղաքական հետապնդում է։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ Ավետիք Չալաբյանը գնահատեց գործընթացը։
«Այս գործընթացը, այս վերաքննիչ բողոքը տեղի ունեցավ ավելի օբյեկտիվ, ավելի բաց, ավելի ներառական և կոնստրուկտիվ միջավայրում, քան Առաջին ատյանում դատաքննությունը։ Հիշեցնեմ Առաջին ատյանում բազմաթիվ միջնորդություն ենք ներկայացրել, որոնք համատարած մերժվել է։ Այդ դատարանան ինձ կալանավորել է առանց հիմնավորման, հետո վերաքննիչն ինձ ազատ է արձակել։ Այդ գործընթացն ակնհայտորեն իրավունքի ոգուն ու տառին չէր համապատասխանում։ Հիմա ակնկալիքներն ավելի բարենպաստ են»,- ասաց Չալաբյանը
Մանրամասները՝ տեսանյութում։