Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:40 09-09-2024

ՔՊ-ի լոգոն III դասարանի դասագրքի վրա հեղինակն է դրել․ ՎԱՍ-ի պարզաբանումը

Մայրենիի 3-րդ դասարանի նոր դասագիրքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կենտրոնում։

Դասագրքի վերջին էջին ՀՀ դրոշն այրելու տեսարանից բացի, հանրությանը զայրացրել է արտաքուստ ՔՊ կուսակցության տարբերանշան հանդիսացող ձեռքսեղմման նշանի առկայությունը նույն էջին։

Oragir.News-ի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը (ՎԱՍ) նշեց, որ դասագրքի վրա ձեռքսեղմման նշանը համագործակցության խորհրդանիշն է և կապ չունի ՔՊ կուսակցության տարբերանշանի հետ։

«Ցանկացած դասագիրք ունի պայմանանշաններ, որոնց միջոցով, որպեսզի անընդհատ չկրկնենք, այդ նշանը դնում ենք։ Այդ նշանը ես 25-30 տարի առաջ բազմիցս օգտագործել եմ իմ Այբբենարանի մեջ և դա նշանակում է համագործակցություն, դա նշանակում է երկու երևույթների միջև փոխադարձ կապ։

Դա բնավ կապ չունի կուսակցության նշանի հետ։ Սակայն, նույնիսկ, եթե դա ՔՊ-ի նշանն է, դրա մեջ ես ոչ մի կրիմինալ, ոչ մի հանցանք չեմ տեսնում։ Մարդիկ ձվի մեջ մազ են փնտրում»,- ասաց նա։

Հեղինակի խոսքով՝ դասագրքի վրա պատկերված են չորս տարրերը՝ կրակը, հողը, ջուրը, օդը։ Եվ պատկերված է փոքրիկ հերոսը, որն իր ծննդյան օրը գնում է տարբեր աշխարհներով, տարբեր դռներով ներս է մտնում։

«Առաջին դռնով մտնելիս, որը հողի նշանն է, ինքը հզորանում է, ուժեղանում է ֆիզիկապես, երկրորդ դռնով ներս է մտնում և այնտեղ մտավոր զարգացում է ունենում, երրորդ դռնով մտնելիս, որը ձեռքերի նշանն է՝ սրտակցության, համագործակցության խորհրդանիշն է։ Եվ այդ սրտակցությունը, համագործակցային ամբողջ այդ կարողությունները ի վերջո օգնում են երեխային ավելի կազմակերպված դառնալու, ավելի ուժեղ դառնալու»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք դասագրքի հեղինակը տեսնո՞ւմ է միտում դասագրքի իրենց տարբերակը փոխելու և ՀՀ դրոշն այրելու մեջ, Սարգսյանը պատասխանեց․

«Ինքս դրա մասնագետը չեմ, որ կարողանամ ճշգրիտ ասեմ՝ իրոք այդպես է եղե՞լ, թե՞ դրա մեջ միտում կա, բայց ես խիստ կասկածում եմ, որ միտում կա։ Որևէ մեկին ձեռնտու չի լինի, որ նման բան անի։ Ո՛չ «Անտարես» հրատարակչությանն է ձեռնտու, ո՛չ նախարարությանը, ո՛չ տպարանին, ո՛չ էլ, առավել ևս՝ հեղինակներին։

Սա հնարավորություն տալիս է գտնել միտում։ Սակայն իմ կարծիքով միտում չկա։

Ըստ նախարարության և տպարանի հավաստիացումների դա ուղղակի ծրագրային թյուրիմացություն է։ Մեր տված կազմերը և իրենց տված կազմերը տարբեր են։ Ինչ-որ ծրագրային անհամապատասխանություն է եղել, առաջին էջը գնացել է վերջին էջի տակ և դրոշը հայտնվել է կրակի մեջ»,- ասաց դասագրքի հեղինակը։

Oragir.News-ը մայրենիի նոր դասագրքի վրա ՔՊ կուսակցության ձեռքսեղմման տարբերանշանի առկայության համար պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Կարինե Մանուկյանի հետ, ով նշեց, որ այդ մասին հեղինակն արդեն տվել է մեկնաբանություն։

«Այդ խորհրդանիշերի հետ կապված Վաչագան Սարգսյանն արդեն տվել է մեկնաբանություն։ Նա արդեն անդրադարձել է այդ հարցին»,- ասաց նա։

Oragir.News-ը պարզաբանման համար փորձեց կապ հաստատել նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ Oragir.News-ը ուսումնասիրեց Վաչագան Սարգսյանի հեղինակած Այբբենարանը և 14, 15,19,20 էջերում գտավ ձեռքսեղմման այդ նշանը։ Սակայն Այբբենարանում այդ նշանը միայն գրքի ներսում է, իսկ հիմա արդեն հայտնվել է Մայրենիի դասագրքի կազմին։
Նատենք, որ ՔՊ-ի նշված նշանը, ինչպես նաև ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը որպես խորհրդանշան տարածված է նաև Թուրքիայում, հետևապես՝ լավ կլիներ, եթե դրանք տեղ չգտնեն Մայրենիի դասագրքի վրա։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը