Ներքին 2 տարի առաջ - 13:10 06-09-2024

Մեկնարկում են ատեստավորման, վերապատրաստման դասընթացները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Վերապատրաստումներն իրականացնելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն, «Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացնելու «Ագրոտնտեսագիտական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժություն», «Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (դասընթացները կազմակերպվելու է ք. Երևան, Տերյան 74 հասցեում, հեռ. (+374)43 66 07 71, էլ․հասցե՝ [email protected]):

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամն իրականացնելու է դասընթացներ «Ծրագրավորման հիմունքներ և ավտոմատացված համակարգեր», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1 և Ցանցեր-2» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով, դասախոսությունների տեսաձայնագրությունները հասանելի են լինելու առցանց ձևաչափով (վերապատրաստումը կազմակերպվելու է հետևյալ հասցեում` ք. Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ․ (+374)91-01-00-85, էլ․հասցե՝ [email protected]):


«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն դասընթացներ կիրականացնի «Խոհարարություն» և «Հանրային սննդի սպասարկում ու արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (վերապատրաստումը կազմակերպվելու է ք. Երևան, Բուռնազյան 143 հասցեով, հեռ. (374)98 74 14 79, Էլ․հասցե՝ [email protected]):

«Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն դասընթացներ կանցկացնի «Ոսկերչություն» ուղղությամբ: Դասընթացները կկազմակերպվեն հետևյալ հասցեով՝ Հարավ-արևմտյան զանգված Րաֆֆու 69/1 ՄՍԿՀ, հյուսիսային դպրոց-պարտեզ, «Ոսկեգործական լաբորատորիա»: Վերապատրաստման գործընթացն անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև հեռավար՝ Zoom հարթակում, նախնական հանդիպումներից հետո (մասնակցության համար զանգահարել (374)55 79 77 57 հեռախոսահամարով, էլ․հասցե՝ [email protected]):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է