Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:34 04-09-2024

Չկա ոչ մի վկայություն, որ ես նյութական շահագրգռություն եմ առաջացրել. Չալաբյան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

«Այսօր պետական մեղադրողի ելույթի հերթն էր, նա չօգտվեց իր ելույթի իրավունքից, կարճ ելույթ ունեցավ, հիմնականում անցավ հարցուպատախանի՝ դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միչև։ Կոլեգիայի բոլոր 3 անդամ դատավորները պետական մեղադրանքը առջև շատ կարևոր հարցեր բարձրացրին», - այս մասին դատական նիստից հետո Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ սույն քրեական գործի շրջանակում եղել է 4-րդ անձը, ում հարցաքննությունը դատախազությունը համառորեն խանգարել է՝ ենթադրելով, որ հարցաքննությունը կմեղմացնի մեղադրող կողմի փաստարկները։

«Այսօր դատարանը այդ կարևոր հանգամանքը ևս վկայակոչեց, եթե դուք ուզում եք արդարադատությունը տեղի ունեն, ուզում եք իրականությունը պարզվի, ապա ինչո՞ւ չեք հարցաքննում այդ անձին որպես վկա: Եվ 3-րդ ամենաառանցքային բանը, որն ուզում էի ընդգծել, դատարանը հատուկ առանձնացրեց այն փաստը, որ գործում որևէ վկայություն չկա նրա մասին, որ ես որևէ անձի հանրահավաքների կազմակերպման համար նյութական շահագրգիռություն եմ առաջացրել»,- հավելեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել