Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:25 04-09-2024

Ընտանիքով գնում էին Ռուսաստան․ վթարից մահացած 2 անչափահաս երեխաներին վաղը կհուղարկավորեն

«Մեքենայով մեկնում էին Ռուսաստան։ Ամսի 19-ին եկել էին Հայաստան հանգստանալու, իրենց հարազատներին տեսնելու։ Վերադառնալու ճանապարհին է դեպքը եղել։ Մեր մեքենան իր ճանապարհով գնալիս է եղել, եկել, հետևից են հարվածել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վթարի զոհ դարձած ընտանիքի ազգականներից մեկը։

Ազգականը նաև հայտնեց, որ այս պահին ընտանիքի մյուս 3 անդամների վիճակը բավարար է։

«Հոր, մոր և 4 տարեկան աղջկա առողջական վիճակի դրական փոփոխություն կա։ Վթարից հետո երեքն էլ կոմայի մեջ են եղել, սակայն հիմա, փառք Աստծո՝ դրական փոփոխություն է նկատվում։

Հուղարկավորությունը վաղն է լինելու, Գորիս քաղաքում։ Հուղարկավորությունը մեկ օր հետաձգվել է, որ հայրը գոնե կարողանա մասնակցել արարողությանը»,- հայտնեց ազգականը։

Ավելի վաղ Oragir.News-ը պարզել էր, որ վրաերթի ենթարկված ընտանիքի անդամները հաշվառված են Գորիս քաղաքում, սակայն բնակվում են Ռուսաստանի դաշնությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաները տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում