Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:50 31-08-2024

ՌԴ-ի պես երկրի հետ հեգնական, իրոնիայի տոնով չի կարելի խոսել. Փաշինյան

Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը, ես շփվում եմ ՌԴ նախագահի, կառավարության ղեկավարի հետ և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, չեմ ընդունում այդ բառապաշարը, դա պետական բառապաշար չէ, չի կարելի խոսել այլ երկրների մասին հեգնանքի, վիրավորանքի լեզվով, մանավանդ ՌԴ-ի նման երկրի մասին, վասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե որքան ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղության հաստատմանը, այնքան ՌԴ-ն ավելի է ջղաձգվում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարելի է ունենալ տարաձայնություններ, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի մասին՝ սխալ է.

«Եթե այդ սխալները գործել ենք, պետք է դրանք ուղղենք մեզ համար: Պետությունը մտածողության բոլորովին այլ հարթություն է: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետականություն ու ինքնիշխանություն, ապա պետք է մուտք գործենք այդ մտածողության հարթություն և ամրանանք»,- հավելեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին