Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:50 30-08-2024

Մշտադիտարկվել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ:

Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող Թուրքմենական դամբարանը:

Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (պետ. ցուցիչ՝ 2.4.1, հանրապետական նշանակության) մասնագետները ծանոթացել են միջնադարյան կառույցների մնացորդների ու պատերի ամրակայման և նորոգման աշխատանքներին, անդրադարձել հետագա քայլերին՝ պատի շարվածքների լրացվող քարերի չափ-ձև, շաղախի գույն և որոշակի հատվածներում նախատեսված ծածկերի իրականացում:

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար, պետ. ցուցիչ՝ 2.110.6, հանրապետական նշանակության) եկեղեցի։ Մասնագետները հեղինակային հսկողության, որակի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել են իրականացված աշխատանքների և նախորդ այցի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման արդյունքներին, տեղում քննարկել տանիքածածկույթի իրականացման հնարավոր տարբերակները։ Արձանագրվել է հուշարձանի տարածքից էլեկտրական սյան հեռացման փաստը։

Այնուհետև Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում (7-րդ դար, պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) քննարկվել է եկեղեցու կոնստրուկտորական մասի նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցը և որոշվել է այն քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում։ Անդրադարձ է կատարվել նաև կրողունակությունը կորցրած քարերի փոխարինման հնարավորությանը։

Այց է իրականացվել նաև Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան. հնձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ։ Մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ շտկումների վերաբերյալ: Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։

Նախարարության աշխատակիցները մշտադիտարկել են նաև Արգավանդ գյուղում գտնվող ՀՀ տարածքում հաշվառված Թուրքմենական դամբարանը (պետ. ցուցիչ՝ 3.18.1, հանրապետական նշանակության)։ Հուշարձանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով՝ սինթեզելով միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերը։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ: Հուշարձանը մասնակի նորոգվել է 2001 և 2015 թվականներին:

Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք