Միտք 3 տարի առաջ - 11:03 23-10-2022

Իրանը փորձում է կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը. Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում.

«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:

Կարծում եմ, այս գրառման բանալի բառերն են «...օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ» ձևակերպումը:

Բավական տարողունակ միտք է, որով Իրանը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում օտարերկրյա շահերի բազմազան և հակասական ներգրավվումների վերաբերյալ: Հայաստանի իշխանություններն իրենց բաժին նեգատիվ դերակատարությունն են ունեցել այս հարցում, հատկապես, որ տարբեր կողմերի տվել են հակադիր խոստումներ, որոնցից յուրաքանչյուրը հղի է սպառնալիքներով:

Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը, ինչի արդյունքում տարածաշրջանում եփվում է նոր պատերազմի կաթսան: Ընդ որում, հնարավոր այդ պատերազմն այս անգամ կարող է ներքաշել բոլոր արտաքին ուժերին:

Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ռազմա-քաղաքական ծանրաբեռնվածությունը, Իրանը փորձում է ինքնուրույն կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը, որը սպառնալիք է նաև Իրանի համար: Ընդ որում, դատելով զորավարժությունների մասշտաբից և ուղղություններից` ԻԻՀ տրամադրվածությունն առավել քան լուրջ է:

Հուսանք, որ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները, հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան