Ներքին 1 տարի առաջ - 11:23 29-08-2024

Պրոբացիայի ծառայողները կարող են դիմադրության դեպքում կիրառել ռետինե մահակ և էլեկտրահարող սարք

Կառավարության այսօրվա նիստում սահմանվեց Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը:

Համապատասխան որոշմամբ առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և Օրենքով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։

Ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները ձեռք բերելու համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել երկու միլիոն ՀՀ դրամ։

Նախատեսվում է ձեռք բերել 50 հատ ձեռնաշղթա, 50 հատ ռետինե մահակ, 60 հատ էլեկտրահարող սարք: Ձեռնաշղթայի միավոր արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ, ռետինե մահակինը՝ 10,000 ՀՀ դրամ, էլեկտրահարող սարքինը՝ 15,000 ՀՀ դրամ: Ընդհանուր ծախսը կազմելու է 2,000,000 ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից