Մամուլ 1 տարի առաջ - 08:50 29-08-2024

Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունը թերեւս համաձայն է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ «հայերը ոչ մեկին պետք չեն», հակառակ դեպքում Բատկայի այդ սկանդալային հայտարարությունից շուրջ 10 օր անց պաշտոնական պատասխան կհնչեր որեւէ օղակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Բելառուսի նախագահը հարցազրույց էր տվել եւ հայ-ռուսական փոխհարաբերություններից էր խոսել. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։

Ասել էր նաեւ, որ մենք ՌԴ-ի հետ փաստացի «նույն նավում ենք»․ «Եթե այն շրջվի, մենք միասին կխորտակվենք։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել էր նա։ Իշխանության շարքերում եւս տարակուսած են պաշտոնական լռության փաստից, հատկապես որ կայծակնային արագությամբ արձագանքում են ՌԴ ավելի ցածր կալիբրի գործիչներին, օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի ցանկացած հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու