Մամուլ 2 տարի առաջ - 08:28 29-08-2024

Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը, որի մեկնարկին մասնակցել էին նաեւ ՀՀ վարչապետը, նախագահը, փոխվարչապետները: Տեղեկատվություն գրեթե չտրամադրվեց, միայն ՀՀ նախագահի ելույթը տեղադրվեց: Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան: Քամահրական ու կոպիտ լեքսիկոնով իր վիճելի ու կիսագրագետ մտքերն է արտահայտել, համարյա ուլտիմատում տվել, թե` դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք: Թեեւ պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է առաջ տանում, բայց մի քանի հոգի համարձակվել են խիստ մեղմորեն կարծիք հայտնել, ինչը չի լսվել: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում` ռոտացիաներ:

Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը: Խոսրով Հարությունյանի փեսային` Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ` ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա` Ժնեւ, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաեւ արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները