Մամուլ 5 տարի առաջ - 07:16 17-07-2021

Բացի դեսպաններից՝ փոփոխություններ են սպասվում նաև միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների կազմում․ երեկ փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. Փաստ

««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել է, որ իշխանությունները լուրջ փոփոխություններ են ուզում անել դիվկորպուսում։ Մասնավորաբար նշել էինք, որ առաջիկայում տեղի կունենա շուրջ 25 դեսպանի փոփոխություն։

Երեկ արդեն փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. մասնավորաբար ՀՀ նախագահի հրամանագրով կատարվեցին որոշ դեսպանների փոփոխություններ։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, գործընթացն առաջիկայում ավելի լայն բնույթ է ստանալու։

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացի դեսպաններից, փոփոխություններ են սպասվում նաև միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների կազմում։ Ըստ տեղեկության, արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել մի շարք լուրջ միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների գրասենյակներ՝ տեղեկացնելով, որ նրանք անժամկետ հետ են կանչվելու Երևան, իսկ նրանց հետագա պաշտոնավարման հարցը մնում է անորոշ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի