Մամուլ 2 տարի առաջ - 07:20 28-08-2024

Ավանդներ, ավտոմեքենա, 1մլն 281 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ. ի՞նչ է հայտարարագրել վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի կողմից ներկայացված կենսագրությունից պարզ է դառնում, որ նրա առաջին աշխատանքը որպես պաշտոնյա եղել է հենց վարչապետի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրել է 2022 թվականի մարտի 21-ից:
Մինչ այդ նա 2010 թվականից մինչեւ 2019 թվականները զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ ընթացքում՝ 2013-ից մինչեւ 2019 թվականները, եղել է «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» եւ մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մենեջեր:

2019-2020 թվականներին զբաղեցրել է «Եվրասիա» ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատուի պաշտոնը: Նույն՝ 2019 թվականից մինչեւ 2022 թվականը եղել է Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության անկախ փորձագետ, այնուհետեւ թիմի ղեկավար:
Աբրահամյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 3-ին:

Նա անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ տրանսպորտային միջոցը եղել է 2015 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել գնման եղանակով 2020 թվականին. Արշակյանը, սակայն, հաշվետու տարվա ընթացքում շահագործել է իրեն սեփականության իրավունքով չպատկանող, 2011 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենան: HONDA մակնիշի տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա սկզբում առկա մեկ փոխառության գումարը կազմել է 1.860 եվրո, մյուս փոխառությանը՝ 4 մլն 970 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 4 մլն 143 հազար դրամ, իսկ նախորդը պահպանվել է առանց փոփոխության։

Նրա բանկային ավանդներից երկուսը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում են եղել, որոնցից մեկը տարվա վերջում դարձել է 5 հազար դոլար, իսկ մյուսը՝ 2 մլն 540 հազար դրամ:
Հաշվետու տարվա սկզբում նրա բանկային ավանդներից մեկը կազմել է 14.500 եվրո, որը տարվա վերջում զրոյացվել է, մյուսը կազմել է 2.000 եվրո եւ անփոփոխ պահպանվել է տարվա վերջում: 4 մլն 370 հազար դրամ կազմել է Աբրահամյանի մեկ այլ բանկային ավանդ, որը տարվա վերջում դարձել է 3 մլն 66 հազար դրամ, եւ վերջին ավանդը 3 հազար դոլարից դարձել է 5 հազար դոլար:
Վարչապետի օգնականի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 428 դոլար եւ 1 մլն 281 հազար դրամ: Հաշվետու տարվա վերջում Աբրահամյանի բանկային մնացորդը նվազել է՝ դառնալով 287 դոլար եւ 1 մլն 101 հազար դրամ. նրա տարեկան եկամուտը կազմում է 9 մլն 7 հազար դրամ, որից 8 մլն 565 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 400 հազար դրամ 107 դոլարը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխառությունների դիմաց ստացած գումարը:

Հարկ է նշել, որ Հակոբ Աբրահամյանը իր աշխատանքային առաջին օրվանից մինչեւ այսօր աչքի չի ընկել հանրային որեւէ քայլով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան