Ներքին 2 տարի առաջ - 15:00 26-08-2024

Խոտով գերբեռնված բեռնատարներ, մի՛ երթևեկեք թունելով. զավեշտալի հայտարարություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով‚ քանի որ վնասվում է թունելի կահավորանքը‚ և առաջանում են վթարային իրավիճակներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունն իրականում ոչ այնքան իրազեկող է, որքան զավեշտալի։

Նախ, վերոնշյալ հաղորդագրության մեջ դիմում են բեռնատարներին, ոչ թե բեռնատարների վարորդներին։

Երկրորդ, Հայաստանում գոյություն ունեն ոստիկաններ և պարեկներ, ովքեր անհրաժեշտության դեպքում պիտի հսկեն, որ բեռնատարները գերծանրաբեռնված չլինեն, կարող են նաև հերթապահություն իրականացնել թունելի մուտքերի մոտ։

Երրորդ, մարդիկ, ովքեր խոտ են տեղափոխում, նրանք ամենայն հավանականությամբ տելեգրամում օգտահաշիվ չեն ունենա և տելեգրամով հետևել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կոչ-հորդորին, անիրատեսական է։

Չորրորդ, ի վերջո՝ ի՞նչ է նշանակում ոչ ստանդարտ չափսերի բեռնատար, որտե՞ղ են նշված բեռնատարի ստանդարտները։ Իհարկե, մեր ներկայիս կառավարման համակարգում կան մարդիկ, ում կարելի է համարել ոչ ստանդարտ չափսերով, բայց ի՞նչ ասել է բեռնատարի ոչ ստանդարտ չափ։

Ինչևէ, խոտով գերբեռնված բեռնատարներին ուղղված զավեշտալի հայտարարությունն անելուց առաջ կարելի էր վերոնշյալ դիտարկումներին ուշադրություն դարձնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող