Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է Ադրբեջան այցի տպավորությունների մասին
copy image url

Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է Ադրբեջան այցի տպավորությունների մասին

Ներքին 8 ամիս առաջ - 13:17 23-08-2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։