Մամուլ 2 տարի առաջ - 07:31 23-08-2024

ՀՀ իշխանություններն այս անգամ մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով են խոչընդոտներ ստեղծում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։

Մեր տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որպեսզի հասկանա՝ ինչն է մերժման պատճառը, սակայն նրան մեկնաբանել են, որ դա մերժում չէ, եւ հնչեցված պատասխանը պայմանավորված է եղել ազատ օրի բացակայությամբ։ Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանը փորձել է հանդիպում կազմակերպել տնօրենի հետ. վերջինս համաձայնել է հանդիպել, սակայն, երբ Դանիելյանը զանգահարել է նրան, տնօրենը չեղարկել է հանդիպումը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով ցանկանում են խոչընդոտ առաջացնել շարժման առաջնորդների եւ աջակիցների համար։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, եւ այդ առիթով համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել