Ներքին 2 տարի առաջ - 14:23 22-08-2024

Այս պահին կոնյակի արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք. էկոնոմիկայի նախարար

Երբ կլինի պաշտոնական արձագանք մենք դա կքննարկենք, կպատասխանենք: Մենք այս պահին և արտահանման և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, և որևէ ահազանգ չենք ստացել: Լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ գործընկերոջը հարցրել է՝ հայկական կոնյակը խնդիր ունի, թե ոչ:

«Եթե այս պահին բիզնեսը նման խնդիր չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում հայտարարվել էր, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա