Մամուլ 2 տարի առաջ - 08:02 22-08-2024

Գյուղացիների ձեռքից հողերը կվերցնեն, որ քաղաք կառուցեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ սահմաններ գերակա շահ ճանաչելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նպատակ ունի Սասունիկ համայնքում հողերը վերցնել գյուղացիների ձեռքից եւ այնտեղ Ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականացնել։ Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք նաեւ, որ հարցը զեկուցելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 եւ 3 հավելվածներում նկարագրված՝ Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետեւյալ հիմնավորումներով՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն եւ առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։

Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական եւ մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին։
Ի դեպ, վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ այս ծրագրի իրականացման լիազոր-պատասխանատուն էլ Արագածոտնի մարզպետն է լինելու՝ Սերգեյ Մովսիսյանը։

Հավելենք նաեւ, որ նշված է՝ այս հայտարարությունը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի