Ներքին 1 տարի առաջ - 22:00 16-08-2024

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կոռուպցիոն օջախ է. Էդգար Ղազարյան

Մամուլում շատ են հրապարակումներն այն մասին, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում հայտնի և հիմնականում անանուն բարերարներից, սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։

«Ժողովուրդ» օրաթերթում հերթական նման հրապարակումից հետո ՊԵԿ-ը հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է, սակայն հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՊԵԿ-ի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Նրա պնդմամբ՝ պետք չէ ՊԵԿ-ի կողմից որև անկողմնակալ վերաբերմունք սպասել՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված։

«ՊԵԿ-ը ոնց կարող է «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ օբյեկտիվ, իր լիազորություններից բխող դիրքորոշում արտահայտի։ Տենց դիրքորոշում արտահայտելուց հետո 5 րոպե է պետք ՊԵԿ-ի ղեկավարին պաշտոնազրկելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Ղազարյանը։

Հասարակական-քաղաքական գործչի համոզմամբ՝ վարչապետի կնոջ գործունեությունն ինքնին կասկածելի է և իր մեջ կոռուպցիոն տարրեր է պարունակում։

«Իմ քայլը» հիմնադրամը ինքը տեղով կոռուպցիոն օջախ է՝ ստեղծված դեռևս 2018 թվականից։ Դա ոչ միայն վերաբերվում է հիմնադրամի այս տարվա գործունեությանը կամ հաշվետվությանը, այլ առհասարակ։ Նախ դրա ղեկավարը վարչապետի կինն է։ Այս հիմնադրամի գրանցման հասցեն Կառավարական տուն համար 1-ն է, որը ոչ մի պարագայում չէր կարող լինել պետական մարմնում ոչ պետական հիմնադրամի ստեղծում։ Այդ հիմնադրամի անվանումը ամբողջությամբ համապատասխանում է վարչապետի ղեկավարած քաղաքական շարժման անվան հետ։ Այդ հիմնադրամը կարճ ժամանակահատվածում հավաքել է միլիոնավոր դոլարների հանգանակություն, որոնք երբևէ որևէ այլ սուբյեկտի չի տրամադրվել։ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը իրենք մինչև իշխանության գալը երբևէ բարեգործությամբ չեն զբաղվել։ Այսինքն՝ այս հիմնադրամը ընդամենը ստեղծել են պետական ռեկետ իրականացնելու և հսկայական միջոցներ վերցնելու համար»,- նշեց նա։

Ղազարյանի խոսքով՝ ևս մեկ կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Նրա դիտարկմամբ՝ եթե նայենք հիմնադրամի մուտքերը, ապա կտեսնենք, որ հիմնական դոնորները անանուն են։

«Կարող է 10 դոլար, 50 դոլար, 5000 դրամ տվողների անունները գրած են, բայց հիմնական մեծ գումարներ տվողների գերակշիռ մասը անանուն են։ Այսինքն՝ պարզ չէ այս հիմնադրամի փող տվողներն ովքեր են, ինչքանով են դրանք կապված այլ գործունեության հետ, քրեական գործերի հետ։ Այս հիմնադրամը տեղով կոռուպցիայի օջախ է և հիմա ակնկալել, որ պետական որևէ մարմին պիտի համարձակություն ունենա գնա Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում ինչ-որ բացահայտումներ անի, դա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՊԵԿ-ի կայքէջի տեխնիկական խնդիրների վերացումից հետո, հրապարակվի «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվությունը, Ղազարյանը նկատեց․

«Կարող է լինել մի դեպքում․ եթե այդ հաշվետվություններում ակնհայտ է, որ կան խնդիրներ, թերություններ, ՊԵԿ-ի աշխատողներին կուղարկի, որ գնան այդ այդ թերությունները վերացնեն, դրանից հետո հրապարակեն։ Չի կարելի ակնկալել, որ այդ հիմնադրամը հավասար պայմաններում գործունեություն է ծավալում մյուս հիմնադրամների հետ։ Ակնհայտ է, որ դա պետական արտոնություններով, կոռուպցիոն օջախ է՝ ստեղծման պահից։ Թե իրականում ինչով է այդ հիմնադրամը զբաղված, ես կարծում եմ հնարավոր կլինի իմանալ միայն իշխանափոխությունից հետո»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»