Ներքին 1 տարի առաջ - 15:51 16-08-2024

Ըստ ՊԵԿ-ի՝ «Իմ քայլի» գործունեության հաշվետվությունը չի երևացել կայքում տեխնիկական խնդրի պատճառով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետությունները:

Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում և հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական www.src.am կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում։

«Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն։

Հայտնում ենք, որ ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից