Մամուլ 2 տարի առաջ - 07:13 16-08-2024

«Իմ քայլը» հիմնադրամի 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Եթե, «Դատալեքսի» կայքի օրինակով, որևէ բնական կամ տեխնածին աղետ չի պատահել համապատասխան սերվերի հետ, ուրեմն վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում (մինչև հուլիսի 1֊ը) չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։

Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։

Զորօրինակ՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն արժանացել էր ՊԵԿ-ի խիստ ուշադրությանը, իսկ իշխանական հայտնի լրատվամիջոցը հատուկ ընդգծել էր հաշվետվության ուշ ներկայացման աններելիությունը։ Սա, թերևս այն է, ինչ կոչվում է երկակի չափորոշիչներ, որն առկա է ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում»:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի