Ներքին 2 տարի առաջ - 14:06 08-08-2024

Սենսացիաներ են պտտվում ՀՀ պարտքի վերաբերյալ․ Վահե Հովհաննիսյան

«Վերջերես պարբերաբար լրատվամիջոցներով սենսացիաներ են պտտվում այն մասին, թե ՀՀ պարտքը ինչ շեմ հատեց»,-այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ քննարկելով վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից վարկ վերցնելու մասին հարցը։ «Ամեն տարվա բյուջեով մենք նկարագրում ենք, թե ՀՀ պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու։ Ամեն տարվա բյուջեի քննարկումների ժամանակ այս հարցերը պարզ են լինում։ Թե՛ այս, թե՛ այն վարկային ծրագրերը, որ պետք է ներկայացնենք, նորություն չեն և նախապես հայտարարված են, աղբյուրները հայտնի են»,-ասաց նախարարը։

Նշենք, որ չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տրվեց նաև ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 26-ին՝ Հայաստանին քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով:

«Էդքան կարևոր չէ պարտքի չափը, որքան պարտքով ներգրաված միջոցների օգտագործման արդյունավետությունը»,- հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12 մլրդ դոլարից ավելի։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում