Ներքին 1 տարի առաջ - 14:50 06-08-2024

Միրգ էր տանում Երևան՝ վաճառելու․ վթարի հետևանքով մահացած «ՎԱԶ-2106»-ի վարորդը Նոր Ուղի գյուղից էր  

Այսօր՝ օգօստոսի 6-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

«Մեր հարևան Նոր Ուղի գյուղից էր, շատ լավ մարդ էր, Երևանում տանում միրգ էր վաճառում»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Տափերական գյուղի բնակիչները։

Oragir.News-ի տեղեկություններով մահացած վարորդը Նոր Ուղի գյուղից էր, մինչև 60 տարեկան։ Զբաղվում էր առևտրով։

Հարևան գյուղի բնակիչներից պատմում են, որ տեղում մահացածը պարբերաբար գնում էր Երևան գյուղի բերքը վաճառելու։

«Մեքենայի մեջ դեղձ է եղել, երևի տարել ա Երևան, չի վաճառվել ետ բերելուց է եղել։ Ենթադրում ենք, որ գիշերը շուկա է գնացել ու գալու ճանապարհին աչքը կպել է»,- ասաց բնակիչներից մեկը։

Վթարի ականատեսներից մեկն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց վթարի մանրամասները։

«Մեր հուշաքարի մոտ է տեղի ունեցել վթարը։ Շրջադարձի ժամանակ է լինում վթարը։ Երևանից գալուց ՎԱԶ 2106 մեքենան շրջադարձ անող մեքենայի է հարվածում ետևից ու այդ մեքենան անցնում է փողոցի մյուս կողմ, որ Արարատից են գալիս արդեն։ Այդ կողմից էլ ԳԱԶ 3110 մեքենան է գալիս ու հարվածում այդ տաքսուն, որին հարվածել էր 06-ը։ ՎԱԶ 2106 մեքենան, որ մի հարված ստացած է լինում արդեն, վարորդը տեղում մահանում է»,- ասացին շրջակա տարածքի ականատեսները։

Հիշեցնենք, այսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Chevrolet Malibu», «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից