Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:30 05-08-2024

Փաշինյանի արտահաստիքային աշխատակիցներն իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա․ Մամիջանյանը՝ Թևանյանի մասին

«Հանրապետականը բազմիցս արձագանքել է բոլոր Փաշինյանի հաստիքային և արտահաստիքային աշխատակիցներին, որոնք իրենք ժամանակին նիկոլական լինելով հիմա իրենց մեղքը փորձում են բարդել ուրիշների վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքին։

Ըստ Մամիջանյանի՝ ներկայումս Հանրապետական կուսակցության միակ օրակարգը իշխանափոխությունն է և կուսակցության քայլերն ուղղված են դրան։

«Հանրապետականը ունի մեկ օրակարգ՝ իշխանափոխություն Հայաստանում։ Բոլոր նրանք, ովքեր դրան չեն օգնում՝ եթե հայրենասեր են, գոնե թող չխանգարեն»,-նշեց Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը իր վերջին հարցազրույցներից մեկում մեղադրել էր ՀՀԿ-ին Նիկոլ Փաշինյանին աջակցելու, ասպարեղ բերելու և պատգամավոր դարձնելու մեջ։ Մասնավորապես նա նշել էր՝ «իրենք Նիկոլին աճեցրին որպես ընդդիմադիր, իրական ընդդիմադիրների դեմ հանելու համար»։

ՀՀԿ-ն առանց արձագանք չթողեց Անդրանիկ Թևանյանի այս մեղադրանքները։ Ի պատասխան «Մայր Հայաստան» շարժման առաջնորդի այս հայտարարությանը ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը իր ֆեյսբուքում գրել էր, որ «լսել է Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը և հասկացել, որ մեր քաղաքական դաշտում իրավիճակը զգալիորեն լարված է։ Մարդիկ կան, որ խառն են, չգիտեն, թե ինչ են խոսում: Դա երևի նրանից է, որ անպատասխանատու են ու շատ խղճուկ և քաղաքականապես տգետ:

Դուք կարող եք հարցնել՝ ինչու։ Պատասխանում եմ՝ քանի որ որոշ ուժեր կրկին փորձում են ՀՀԿ դեմ օգտագործել կեղտոտ, զզվելւ քարոզչական հնարքներ՝ ինքնահաստատվելու համար, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը ազդեցության տակ է գտնվում նախկին իշխանությունների կողմից»,- նշել էր նա։
Դանիելյանը իր գրառմամբ հարց էր ուղղել Թևանյանին։

«Թևանյան, Անդրանիկ, դու ու՞մ շահերի ներկայացուցիչն ես եղել, երբ տարիներ շարունակ աշխատել ես նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ մասնակցում էիր նախագահի դեմ կազմակերպված ցույցերին և Ազատության հրապարակում цитում էիր «Իլհամ Ալիևի» խոսքը, ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել էր Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը