Նախորդ տարի ամռանը Արագածավանում առողջական խնդիրներ ունեցող տղայի աչքերին գազ փչած և գլխին հարվածած ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
Ծեծի ենթարկված տղայի հայրը՝ Վալենտին Սահակյանը,
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 2024 թվականի տարեսկզբին 2 անգամ դատական նիստ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է։ Հիմա էլ դատավորն է աշխատանքից ազատվել, սպասում են, որպեսզի գործը մեկ այլ դատավորի վերահասցեագրվի։
«Մի տարուց ավելի է անցել, բայց Փչանի Սուրոն պատասխանատվության չի ենթարկվել, հիմա էլ դատավորն է ազատվել, գործը սառեցրել են, մինչև նոր դատավոր գա։ Սուրենը ներկայացել էր դատական նիստին, բայց իր փաստաբանը չէր եկել, ես էլ ասացի՝ մի օր փաստաբանը չի գալիս,մի օր էն մեկը չի գալիս․․․ Եթե այդպես է, եկեք բոլորս մարդ սպանենք, ոչ մեկին մի դատեք։ Ասացի՝ մարդը կանխամտածված եկել էր, որ մարդ սպաներ, դուք ասում եք փաստաբանը չկա, սա չկա, նա չկա։ Այդ փաստաբանն էլ, ոչ թե ինքն է բռնել, այլ պետությունն է տրամադրել»,- ասաց Արագածավանի բնակիչը։
Անդրադառնալով նախորդ ամիս Փաշինյանի՝ Արագածավան այցին, որին ներկա է եղել նաև նույն Սուրեն Թորոսյանը՝ Փչանի Սուրոն, ծեծի ենթարկված տղայի հայրն ասաց, որ ինը համացանցում է տեսել այդ կադրերը, հնարավորություն չի ունեցել անձամբ մոտենալու և իր խոսքը Փաշինյանին երեսին ասելու․
«Ես այս պահին Ռուսաստանում եմ գտնվում, համացանցում տեսա այդ կադրերը, տակը գրեցի՝ «Թափթփուկ Փաշինյանն իր կողքի մարդկանցով»։ Ես Փաշինյանի համար պայքարեցի, բայց 10-20 օր անցավ, ինքը չագուչը վերցրեց ձեռքն ու ժողովրդին անվանեց ապուշ, այդ ժամանակից ես փոշմանեցի․․․»։
Ճշտող հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Թորոսյանի մտերմիկ կապը, ի՞նչ եք կարծում, արդյոք դատարանը ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին պատասխանատվության կենթարկի․
«Սուրենը փալաս է եղել մեր գյուղում, իմ պես դուխով տղա չի եղել, իմ պես հարգված տղա չի եղել, ինքն անգամ իր անունը գրել չգիտի։ Նիկոլը, որ սրա նման թափթփուկներին հանձնի երկիրը, էս պետք է լինի վիճակը։ Ինքը Ղարաբաղ է ծախել, Սուրենի պես թափթփուկին էլ ղեկավար է նշանակել։
Ես կա՛մ, եթե ես չլինեմ, իմ տեղը ուրիշ մարդ լինի,հնարավոր է, այս գործը փակեն, բայց ես որ օրը Ռուսաստանից եկա, իմացեք, որ իր հարցերը լուծելու եմ։ Եթե մինչև իմ գալը Սուրոյին չդատեն, իմ քայլերն ավելի կոշտ են լինելու, Արագածավանի ճանապարհը կփակեմ, նրա նման թափթփուկները մեր գյուղում չպետք է մնան։ Արագածավանի ճանապարհը փակելու եմ ու բոլորին ոտքի եմ հանելու, մի հատ էլ Նիկոլին նամակ եմ գրելու, որ պատասխան տան, ես դատախազին էլ եմ նամակ գրել, պատասխանել են, որ այդ հարցով ձեր շրջանն է զբաղվում։
Կրկնում եմ, ես գալու եմ ու իմ քայլերը վճռական են լինելու, միլիարդ տոկոս, ներում-բեկում չի լինելու։ Ես գիտեմ, որ Սուրենը դեռ Արագածավանի ՋՕԸ-ում է աշխատում ու անվայել ձև է պահում բնակիչների հետ»։
Հիշեցնենք , որ Արագածավանի ՋՕԸ տեղամասի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը 2023 թվականի հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։
Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։
Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր, սակայն 1 օր անց ազատ էր արձակվել: