Ներքին 3 տարի առաջ - 21:05 09-06-2023

Փչանի Սուրոյի ոտքն Արագածավանում չպետք է դրվի. Նիկոլի հետ սելֆին էլ չի օգնելու իրեն. բնակիչ

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ադեն 3-րդ օրն է՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պատճառը ՔՊ-ական պաշտոնյայի կողմից համագյուղացի հիվանդ տղային ծեծի ենթարկելն ու անպատիժ մնալն է:

«Քիչ առաջ իմացանք, որ Փչանի Սուրոյին ազատ են արձակել, բայց մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը նա ոտք չի դրել գյուղ: Այդպես էլ փախած է մնալու: Եթե նրա ոտքը դրվեց Արագածավան, էլ չեմ ասում, եթե շարունակեց աշխատել Ջրայինի պետի պաշտոնում, ապա ամբողջ գյուղը ոտքի կկանգնի ու նրան դուրս կշպրտի Արագածավանից: Թող լավ իմանա, որ այս անգամ ո՛չ Նիկոլի հետ սելֆիները, ո՛չ էլ Ալեն Սիմոնյանի հետ սելֆիները չեն փրկի իրեն»,- ասաց Արագածավանի բնակիչը, ապա հավելեց, որ ամեն պահի հնարավոր է՝ ճանապարհ փակեն:

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որ ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։

Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր, սակայն երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից