Ներքին 2 տարի առաջ - 18:12 30-07-2024

Մեքսիկայի նախագահը երկրի թմրակարտելներին կոչ է արել չկռվել միմյանց դեմ

Մեքսիկայի նախագահը, անցած շաբաթ ազդեցիկ թմրաբարոններ Իսմայել «Էլ Մայո» Զամբադայի և Խոակին Գուսման Լոպեսի կալանավորումից հետո, դիմել է արտասովոր քայլի՝ հրապարակային կոչ ուղղելով երկրի թմրակարտելներին: Նա դրանց կոչ է արել չկռվել միմյանց դեմ: Այս մասին գրում է theguardian.com-ը:

Անդրես Մանուել Լոպես Օբրադորն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ թմրանյութերի առևտրով զբաղվողները գիտեն, որ իրենք միայն կտուժեն, եթե թեժացնեն ներքին պատերազմները:

«Նրանք, ովքեր զբաղված են այս անօրինական գործունեությամբ, գիտեն, որ ոչինչ չեն լուծում առճակատման միջոցով: Նրանք դուրս են գալիս փողոց և վտանգի ենթարկում այլ մարդկանց կյանքը, ինչի հետևանքով ընտանիքներ են տառապում»,- ասել է Մեքսիկայի նախագահը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են