Մամուլ 1 տարի առաջ - 07:44 30-07-2024

Պատժիչ գործողությունների վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվել. քրեական ենթամշակույթի դեմպայքարը մեկնարկել է «Չաղ Ռուստամի» միջոցով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հերթական իմիտացիան բեմադրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել «քրեական ենթամշակույթի» անվան տակ, քրեական բարքերով ապրող բոլոր անձանց նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ ձեռնարկել՝ հանրությանը դա ներկայացնելով իբրեւ քրեական բարքերի դեմ իրականացվող խիստ պայքար։ Խոսքը հատկապես քրեական աշխարհի այն անձանց մասին է, որոնք վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի կիզակետում են հայտնվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեկնարկը տվել են «Չաղ Ռուստամ»-ի միջոցով։

ArmLur.am-ը առաջինն էր հայտնել, որ կիրակի օրը իրավապահները, «գետնին տապալելով», ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: ՆԳՆ-ից եւս պաշտոնապես հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։ Երեկ իրավապահները հիշել էին նաեւ քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»՝ Ալիկ Բանդուրյանին:

ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Նշենք, որ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» անվան հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունը կապված է եղել Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության հետ, որ տեղի էր ունեցել օրեր առաջ Սեւանում, եւ որի «հեղինակը» «Նորատուսցի Ալիկի» եղբոր՝ Արայի որդին էր՝ Լեւոն Բանդուրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական հեղինակությունների վերջին ակտիվությունից հետո իշխանության ներսում քննարկում է եղել, որոշում են կայացրել պատժել քրեական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք տեսադաշտում են հայտնվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան