Արտաքին 2 տարի առաջ - 00:03 30-07-2024

Պանաման դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ

Պանաման դադարեցնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, փոխանցում է La Prensa-ն։

«Պանամայի կառավարությունը հայտարարում է Վենեսուելայից դիվանագիտական ​​անձնակազմին հետ կանչելու և Վենեսուելայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների դադարեցման մասին, քանի դեռ չի կատարվել Վենեսուելայի նախագահի ընտրությունների արձանագրությունների և էլեկտրոնային քվեարկության համակարգի ամբողջական աուդիտ՝ պարզելու ժողովրդի իրական կամքը», - ասել է Պանամայի ղեկավարը:

Նա հավելել է, որ Պանաման կպահանջի Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) մշտական ​​խորհրդի նիստ՝ Վենեսուելայում տիրող իրավիճակը քննարկելու համար արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցելու համար։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդն արդեն ընտրված նախագահ է հռչակել Նիկոլաս Մադուրոյին։ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ չեն հրապարակվել բոլոր տեղամասերի արձանագրությունները։ Լատինական և կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներ հայտարարել են, որ կդադարեցնեն դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, եթե չհրապարակվեն ընտրությունների արձանագրությունները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի