Արտաքին 3 տարի առաջ - 11:28 20-07-2022

Սիրիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Կիևի որոշման

Սիրիան որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ի պատասխան Կիևի համանման որոշման, հաղորդում է SANA գործակալությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ Դամասկոսի՝ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ճանաչելու որոշման պատճառով։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։

Բացի այդ, ուկրաինական կողմը Սիրիայում իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ առևտրային էմբարգո և այլ պատժամիջոցներ սահմանելու ընթացակարգ է սկսել։