Մամուլ 4 տարի առաջ - 10:02 03-03-2022

ԱԳՆ-ն չի պատասխանում՝ արդյո՞ք Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. Փաստ

Օրեր առաջ, հղում տալով մեր դիվանագիտական աղբյուրներին, «Փաստ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Մենք նաև տեղեկացրել էինք, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է:

«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, և եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը: Արտգործնախարարությունը փաստացի չի հերքել «Փաստ»-ի տեղեկությունները՝ հրաժարվելով որևէ տեղեկություն տալ այդ թեմայով:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման գործընթացների վերաբերյալ հրապարակային նոր տեղեկությունների առկայության դեպքում հանրությունը պատշաճ ձևով իրազեկվում է»,- նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել