Ներքին 2 տարի առաջ - 12:15 29-07-2024

«Արմավիր» ՔԿՀ-ում մի շարք խնդիրներ են արձանագրվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։

Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։

Արձանագրվել են խնդիրներ ապաստան հայցողներին քրեակատարողական հիմնարկներից ապաստանտրամադրող մարմին ուղղորդելու մեխանիզմի և ապաստան հայցողների գրանցամատյանի լրացման դժվարությունների հետ կապված:

Անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանգեցնում են վերջիններիս հետ աշխատելու դժվարությունների, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքի և բժշկական ծառայության մատուցման համատեքստում: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին, սակայն հաղորդակցությունն այլ լեզուներով՝ ինչպիսիք են օրինակ չիներեն, թուրքերեն, արաբերեն և այլն, շարունակում է մնալ խնդրահարույց:

Հաջորդ խնդիրը, որը բարձրացրել են անձինք, ջրի, մասնավորապես՝ խմելու ջրի որակն ու հասանելիությունն է։ Սա հատկապես խնդրահարույց է ազատությունից զրկված օտարերկրացիների համար, քանի որ նրանք չունեն հայաստանաբնակ ընտանիքի անդամներ, որոնք կարող են իրենց ապահովել ջրով։

Արձանագրվել են նաև Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տեսազանգերի կանոնների հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ազատությունից զրկված օտարերկրացիների հարազատների գտնվելու երկրների ժամային գոտիների տարբերությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արձանագրված խնդիրները և ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ լուծումների առաջարկներով, կներկայացվեն իրավասու մարմիններին»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը