Ներքին 50 րոպե առաջ - 18:23 30-09-2026

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության Սյունիրքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ու քննչական գործողություններից հետո, համագործակցելով նաև մայրաքաղաքի պարեկների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15․15-ին, թմրամիջոց ձեռք բերելու պահին Արարատյան փողոցում իրավապահները ձերբակալեցին Երևանի 39 և 41 տարեկան երկու բնակչի։

Նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ նրանց վարած մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալման վայրում հայտնաբերվել է վեց կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։

Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ձեզ գուցե հետաքրքրի