Ներքին 2 տարի առաջ - 18:42 28-07-2024

Կարո՞ղ է պարզվի, որ էդ հեղինակությունները «տանիք» ունեն իշխանության վերնախավում․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Չաղ Ռուստամից»՝ մինչև Փաշինյան

Պաշտոնապես հաստատվեց՝ «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով, ընդ որում՝ խոսքը երկու սպանություն կազմակերպելու մասին է:

Մինչև «Չաղ Ռուստամին» ձերբակալելը՝ ամբողջ Երևանը խոսում էր այն մասին, որ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանության պատվերը հենց այս մարդն է տվել:

Սակայն իմ խնդիրը ոչ թե քրեական պատմությունների «խոհանոց» մտնելն է, այլ մի քանի սկզբունքային հարցեր առաջ քաշելը:

Ինչպե՞ս է պատահում, երբ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը «քրեական ենթամշակույթի» դեմ օրենք է ընդունում, բայց դա ոչ թե զսպող գործոն է դառնում հանցագործությունների աճի համար, այլ հակառակը՝ բերում է նրան, որ փողոցում իրավապահները «խեղճանում» են «գողականների» առաջ:

Իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ պարզվի էդ հեղինակությունները «տանիք» ունեն իշխանության վերնախավում:

Օրինակ, «քրեական մշակույթի» դեմ «անողոք պայքար» ծավալող Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք պատրաստվում է մանդատը վայր դնելու պահանջ դնել իր սանիկ, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») առաջ, թե՞ Փաշինյանն էլ Սարգսյանի «տանիքն» է...»

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան