Ներքին 2 տարի առաջ - 14:15 27-07-2024

Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել. Բագրատ Սրբազան

Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց, հայրենիք ունեցող մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ձեզ բան չի հուշում դա: Երբ մենք խոսում ենք ինչ որ բաների մասին, սկսում են գործողություններ անել, տարբեր ձեւերի: Չէ որ իրենց համար հայրենիք պաշտպանելը պատիժ է, ասում են՝ հավաքեք, տարեք սահման: Դա նշանակում է պատժել, սրանց մտքի մեջ սահման պահելը պատիժ է: Մի ժամանակ մեր հայրենիքը, սահմանը պահելը պխատիվ էր, սրանք մի տառ փոխելով դարձրել են պատիժ, որ մարդիկ այլեւս հակակրանք ունենան, հակակրանքով վերաբերվեն: Նրանք, ովքեր ակտիվ կերպով պայքարում են հանուն ճշմարտության համար մտածել են չեզոքացնել: Հետեաբար, որ չեմ ցանկանում մեր անելիքների մասին խոսել, մի նեղացեք, ժողովուրդ ջան»,-ասաց նա:

Սրբազանը նշում է, որ այս պայքարի բովանդակությունը իր հոգեւոր, բարոյական եզրաշերտով, երբեք չի կարող վնասվել, մեռնել կամ մարել:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր սեպտեմբերից ակտիվ պայքարի վերսկսման մասին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում