Ներքին 2 տարի առաջ - 12:06 21-07-2024

Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. shamshyan.com

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ոստիկանության ղեկավար կազմին հորդորել են, որ պետք է նաև ոստիկանությունը ակտիվ պայքար տանի անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ։

Ոստիկանության Արաբկիրի բաժինը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և իզուր չէ՝ Արաբկիր վարչական շրջանի տարածքում անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների տոկոսը բավականին ցածր է ու դա ոստիկանության Արաբկիրի բաժնի, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով աշխատանքի արդյունքն է։

Բաժնի պետ Ռ. Ներսիսյանի հանձնարարականով անչափահասների բաժանմունքի աշխատակիցները՝ բաժնի պետ Տ. Ղազարյանի գլխավորությամբ, ավելի շատ լինում են դպրոցներում, բակերում, քան ոստիկանության բաժնում, ու դրա շնորհիվ է, որ մեծ թվով անչափահասներ զգում են, որ իրենց ամեն մի քայլը վերահսկվում է ոստիկանների կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում։

Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։

Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։

Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել