Ներքին 2 տարի առաջ - 15:05 18-07-2024

Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել. Անահիտ Մանասյան

Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Գրում է Tert.am-ը։

«Մի շարք դեպքեր նույնիսկ տեսանկարահանման շրջանակներից դուրս են եղել։ Ես չունեմ իմ ձեռքի տակ դրա փաստը, բայց ունեմ մարդկանց կողմից բողոքներ, որոնք փաստում են, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։

Ինչ վերաբերում է հատուկ կիրառված միջոցներին, ես էլի եմ ասել, որ սա առանձին քննարկման ենթակա հարց պետք է լինի, մանրամասն վերլուծության ենթարկվի՝ արդյոք հատուկ միջոցների կիրառումը եղել է համաչափության սկզբունքի պահպանմամբ, թե՝ ոչ», - ասաց նա:

Ոստիկանության աշխատակիցների պատասխանատվության ենթարկելու թեմային անդրադարռնալով, ՄԻՊ-ը նշեց, որ ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկան, ով ենթադրելի է, որ կարող է կատարել որևէ տեսակի իրավախախտում, բնականաբար, պետք է ենթարկվի պատասխանատվության:

Հարցին՝ դատապարտո՞ւմ եք, որ ՀՀ հպարտ քաղաքացու դեմ լուսաձայնային նռնակ են կիրառում, Մանասյանն ասաց. «Ես քաղաքական գործիչ չեմ, հատուկ միջոցների հետ կապված կասկած եմ տեսել համաչափության պահպանման մասով, և դրա համար սկսել ենք ուսումնասիրության ընթացակարգ»:

Մանասյանը նշեց նաև, որ դեռ իրենք էլ չունեն ոստիկանությունից տեղեկություն, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ ի՞նչ տեսակի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, և արդյո՞ք կիրառված հատուկ միջոցը եղել է «Զարյա 3» տեսակի:

«Այս փուլում սպասում ենք իրենցից տեղեկատվության», - ասաց Մանասյանը:

Հարցին՝ մի շարք լրատվականներ ուղարկել են հարցում ՆԳՆ՝ ստանալու տեղեկություն, թե ի՞նչ տեսակի լուսաձայնային նռնակ է կիրառվել, և 30 օր սպասեցնելուց հետո էլ չեն պատասխանել, արդյոք չի խախտվել լրատվականների իրավունքները, Մանասյանն ասաց. «Բոլոր այդ լրատվամիջոցների հետ կապ կհաստատեն՝ հասկանալու խնդիրը»:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ևս հարցում է ուղարկել ՆԳՆ պարզելու, թե հունիսի 12-ին ի՞նչ նռնակներ են կիրառել ժողովրդի դեմ։ ՆԳՆ-ն 30 օր էր խնդրել պատախանելու համար։ Սակայն պատասխան այդպես էլ չենք ստացել։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից