Ներքին 2 տարի առաջ - 12:23 17-07-2024

Զանգերին չի պատասխանել, ամբողջ գյուղով սկսել են ման գալ․ Սյունիքում նախրապահին մահացած են գտել

«Ակներ գյուղի 62-ամյա բնակիչը անասուններին արոտ է տարել, սակայն չի վերադարձել, համագյուղացիները ավելի ուշ նրան մահացած են հայտնաբերել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ակներ բնակավայրի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը։

«Մահացած տղամարդը մեր գյուղի բնակիչ է, պապական այս գյուղում են ապրել։ Շատ լավ մարդ էր, լավ ընտանիքի հայր, երեխաներ ունի, ամուսնացած են։ Ինքը զբաղվում էր անասնապահությամբ, բացի այդ նաև վարորդ էր, մեծ մեքենա ուներ։ Երեկ առավոտյան անասունները արոտ տանելու իր հերթն է եղել, տարել է գյուղից մի 4-5 կիլոմետր վերև գտնվող արոտավայրեր, այնտեղ էլ դեպքը եղել է։

Երեկոյան անասունները հետ են եկել դաշտից առանց նախրապահի։ Արդեն հասկացել են, որ մի բան այն չէ, զանգել են, չի պատասխանել։ Սկսել են ամբողջ գյուղով ման գալ։ Գիշերը 23։00-ին նոր գտել են մահացած վիճակում»,- պատմեց Ակների վարչական ղեկավարը։

Ճշտող հարցին՝ արոտավայրերը մո՞տ են թշնամու դիրքերին, հնարավո՞ր է, որ թշնամու գործողությունների հետևանքով մահացած լինի բնակիչը, Սպարտակ Մինասյանը պատասխանեց․

«Շատ մոտ չի սահմանին, բայց դիտարկվում է, սարերի վրա ադրբեջանցիներ կան, Սև լճի վերևի հատվածն է ընկնում՝ Իշխանասարի ստորոտում։ Բացառվում է ադրբեջանցիների վարկածը։ Երևի ինֆարկտ է եղել կամ ճնշում, դա կպարզաբանեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով