Արտաքին 2 տարի առաջ - 11:08 16-07-2024

Եվրոպական հանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի 6-ամսյա նախագահությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է եվրահանձնակատարների այցը Հունգարիա, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին այցերից հետո Եվրահանձնաժողովը հայտարարեց Եվրամիությունում Հունգարիայի նախագահությունը բոյկոտելու մասին։

Ռոտացիոն կարգով Հունգարին հուլիսի 1-ին 6 ամսով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը։

«Հաշվի առնելով Հունգարիայի նախագահության սկզբի հետ կապված վերջին իրադարձությունները՝ նախագահը որոշել է, որ Եվրահանձնաժողովը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ միայն խորհրդի ոչ պաշտոնական նիստերին։ Իսկ Եվրահանձնաժողովի այցը Հունգարիա չի կայանա»,- X-ում գրել է Մամերը։

Հուլիսի 1-ից Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։

Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ նա ԵՄ անունից բանակցելու լիազորություն չունի։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա